Քաղաքականություն
03.12.2020

Վազգեն Մանուկյանը միասնակա՞ն թեկնածու

Վազգեն Մանուկյանը միասնակա՞ն թեկնածու

Վարչապետի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները թեպետ այսօր են հայտարարելու իրենց միասնական թեկնածուի անունը, բայց ժողովրդական խոսակցությունների մակարդակում հիշատակվում է, որ «ժամանակավոր վարչապետի» պաշտոնում առաջադրվելու է  ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Վերջինիս միակ առաքելությունը լինելու է արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը, որից հետո միայն պարզ կլինի ընդդիմության կամ «նախկինների» իրական թեկանծուի կամ թեկնածուների անունները։

Իհարկե հասկանալի է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին առաջինը բարձրաձայնած Վազգեն Մանուկյանի՝ թեկուզ կարճ ժամանակով գահին հայտնվելու «մուրազը» ցանկանում են իրականացնել 17 կուսակցությունները ցուցաբերած խիզախության համար, հատկապես եթե հաշվի առնենք քաղաքական գործչի պատկառելի տարիքը, բայց գաղտնիք չէ, որ ժողովրդի շրջանում նրա նկատմամբ վերաբերմունքը հակասական է։

Հակասական վերաբերմունքի հիմքում 1996 թվականին կայացած նախագահական ընտրություններն են, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ մնացին որպես առաջին կեղծված ընտրություններ, երբ ընդդիմության «միասնական թեկնածուն» կրկին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր, իսկ քաղաքական հակառակորդը գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Վերհիշենք՝ արդյունքների հրապարակվելուց հետո՝ սեպտեմբերի 25-ին, հազարավոր ցուցարարներ, Մանուկյանի գլխավորությամբ, հավաքվեցին Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով կատարել քվեաթերթիկների վերահաշվարկ, որին հաջորդեցին ցավալի իրադարձություններ։ Մարդկանց հիշողություններում վառ է մնացել իշխանության հետ բանակցություններ սկսելուց առաջ Մանուկյանի վերջին միտքը. «Եթե 20 րոպեից չվերադառնամ, կգաք իմ հետևից»։ Այսօր վերջինիս ակնարկը թևավոր խոսք է դարձել, բայց այն ժամանակ ստեղծեց քաոս՝ ամբոխները կոտրեցին ԱԺ դարպասները, ծեծի ենթարկեցին Բաբկեն Արարքցյանին։ Տարիներ անց, խոսելով այդ օրվա մասին, Մանուկյանը ասել է, որ վերահաշվարկ պահանջելու իր քայլը ճիշտ էր. «Ես ինձ չէի պաշտպանում, ես ժողովրդի ձայնն էի պաշտպանում», «չնայած բանակը մտավ Երևան», բայց լավ է, որ զոհեր չեղան։

Հատկանշական է, որ սեպտեմբերի 25-ը Մարտի 1-ի հետ համեմատելիս՝ Մանուկյանը դժվարանում է ասել, թե ով է կրակել ժողովրդի վրա, իսկ կատարավածի միակ մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ տուն էր գնացել՝ ցուցարարներին թողնելով առանց առաջնորդի։

Հետաքրքիր դրվագ է նաև այն, որ 2019 թվականին ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմեց վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու համար։ Առաջարկի համար, ըստ պատգամավորի «MediaLab»-ին տված հարցազրույցի, հիմք էր հանդիսացել  բանտարկյալի հետ զրույցը։ Բաբաջանյանը նշել էր, որ ողբերգությունից առաջ՝ մինչև Հոկտեմբերի 27-ը, Նաիրի Հունանյանը և Վազգեն Մանուկյանն «ինտենսիվ շփումների մեջ են եղել»։

«Վազգեն Մանուկյանը եղել է այն անձանց թվում, ովքեր առնչվել են Նաիրի Հունանյանին։ Իրենց խորհուրդներով, քաղաքական վերլուծություններով կարևոր դերակատար են եղել»,- ասել է Արման Բաբաջանյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
19:33
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
18:13
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
16:46
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով