Հայաստան
08.12.2020

Ռազմագերիների և գերեվարված անձանց թեմայով ԱԺ ուղերձը կքննարկվի փակ նիստում

Ռազմագերիների և գերեվարված անձանց թեմայով ԱԺ ուղերձը կքննարկվի փակ նիստում

Խորհրդարանի այս քառօրյայում ներկայացվել է հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագիծ, որը կքննարկվի փակ նիստում:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում ներկայացնելով այն, տեղեկացրեց՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը առաջարկում է այս թեմայով քննարկումներն անցկացնել փակ նիստում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ թեման զգայուն է և առնչվում է մեր ռազմագերիներին և նրանց ընտանիքներին, ըստ այդմ՝ քանի որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որ նրանք օր առաջ վերադառնան, նրանց անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ խմբակցության պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը փակ տեղի ունենա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առարկեց, ասաց՝ քննարկումը նախաձեռնել են իրենք, նաև նախատեսել են ուղերձի ընդունում, որը որևէ քաղաքական նկատառում, շահարկում չունի: Եվ դեռ երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել քննարկումը ԱԺ խորհրդի նիստում:

«Պարզվել է, որ իրենք չեն կարող տապալել, պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել՝ որովհետև չեն ուզել, որ մենք ելույթներ ունենանք այս թեմայով: Երբ հասկացել են, որ հարցն անհնար է տապալել, որոշել են փակ անել քննարկումը: Մենք գտնում ենք, որ փակ անելը ընդհանրապես անիմաստ է: Ելույթները, որոնք պատգամավորները կարող են ունենալ, կարող են ունենալ այսօր հայտարարությունների ժամին: Հետևաբար կոչ եմ անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ կազմակերպելու նախաձեռնությունից»,- նշեց Մարուքյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, նաև սպառնալ մեր ռազմագերիների անվտանգությանը, կարող է բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել գործընթացի վրա:

Լիլիթ Մակունցն էլ ի պատասխան Մարուքյանի հայտարարությունների նշեց՝ եթե ցանկանային տապալել քննարկումը, ապա բավարար կլիներ ԱԺ-ում քվորում չապահովելը:

«Մենք նման ցանկություն չունենք, եթե նման ցանկություն ուենայինք, ապա երեկոյան մեր խմբակցության պատգամավորների հետ ձեր խմբակցության պատգամավորները, ինչպես նաև արդարադատության նախարարությունից ներկայացուցիչ, ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչը չէին աշխատի տեքստի վրա համատեղ: Ես հասկանում եմ, որ քաղաքական նպատակներով կարելի է ցանկացած տեքստ այստեղ հնչեցնել, հատկապես երբ ժամանակը շատ հարմար է, բայց կարելի է քննարկել թեմաները՝ հասկանալով և չվնասելով բնակչության այն հատվածին, ովքեր այսօր գերության մեջ են»,- նշեց Մակունցը՝ խնդրելով 20 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից հետո պատգամավորները 68 կողմ ձայնով որոշում ընդունեցին՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ հարցը քննարկել ԱԺ փակ նիստում:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն