X
Մենք սոց. ցանցերում

Ընդդիմության երթի մասնակիցները նամակ են հանձնել Գլխավոր դատախազություն

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող նդդիմադիր ուժերն այսօր նույնպես բողոքի ակցիա են իրականացրել: Երթը մեկնարկել է Կրկեսի շենքի մոտակայքից:

Մասնակիցներն այսօր շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք, որտեղ նամակ են փոխանցել՝ միաժամանակ պահանջելով մինչև վաղը՝ ժամը 17:00-ն, պատասխանել իրենց հարցերին:

Նամակը վերաբերում է Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործին: Հակոբյանն ասել էր, թե պատերազմի մեկնարկից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է դադարեցնել բանակի համալրումը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս