X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Սա բացարձակ հիմարություն է․ Պողոսյանը՝ Ստեփանակերտում ադրբեջանցիների բնակեցման լուրի մասին

Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Այս մասին գրառում է կատարել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:

Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»-գրել է նա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս