X
Մենք սոց. ցանցերում

«Հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ», թե՞ «պատերի տակ վնգստացող դատավորներ». դատավորներն այսօր պատասխանում են այս հարցին

Նոյեմբերի 15-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրվելուց հետո, ուշագրավ էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր․

«Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր՝ արդարադատություն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին՝ իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով։

Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ։ Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառեր են, թե մեր գործունեության հիմնաքարը։ Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Վերջին օրերին ականատես ենք լինում հայտարարության բուն իմաստի իրականացմանը, երբ «արդարադատություն իրականացնող ազնիվ պրոֆեսիոնալների» թեթև ձեռքով մեկը մյուսի հետևից մերժվում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչների միջնորդությունները, ավելին՝ վերացվում է կալանավորումը որպես խափանման միջոց արդեն ընտրված որոշումը։

Դիցուք՝ ազատության մեջ կարող են իրենց հետագա պլանները մշակել Վարդան Այվազյանը, Վահրամ Բաղդասարյանը, Միքայել Մինասյանն այլևս իր ուղիղ եթերները կարող է կազմակերպել ՀՀ-ում գտնվող իր առանձնատներից մեկի խոհանոցից, ազատության մեջ կարող են սպանությունների սցենարներ մշակել հայրենասեր ազատամարտիկները, ովքեր չեն համակերպվում հայրենիքի կորսված հատվածի հետ։

Ամեն ինչ էլ հնարավոր է, քանզի դատական համակարգը, որ այդպես էլ վեթթինգի չենթարկվեց, շարունակում է մնալ նախկին իշխանությունների ազդեցության ներքո և ժամանակահատվածն էլ առավել քան բարենպաստ է, որ վարչապետի գնահատմամբ «վնգստացող դատավորները» ցույց տան, թե ով է իրավիճակի իրական տերը։

Ցավոք, պետք է նկատել՝ հեղափոխության խոստումներից մեկը՝ դատական համակարգի առողջացումը, այս 2,5 տարիների ընթացքում չիրականացվեց, կամ անհարկի ձգձգվեց՝ մնալով զուտ լավագույն ցանկություն։ Համակարգում էական բարեփոխումներ չկատարվեցին, և այսօր վայելում ենք չարվածի հետևանքները։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս