X
Մենք սոց. ցանցերում

«Էրդողանը մարդ է, ով պահում է իր խոսքը, տղամարդ է»․ Պուտին

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ իր տեսակետները հաճախ տարբերվում են Էրդողանի տեսակետներից, սակայն նա պահում է իր խոսքը, հայտնում է ТАСС-ը։

«Նախագահ Էրդողանի հետ մենք հաճախ որոշ հարցերի շուրջ տարակարծիք ենք: Միգուցե երբեմն նույնիսկ հակառակ տեսակետներ ունենք: Բայց նա մարդ է, ով պահում է իր խոսքը, տղամարդ է: Նա պոչը չի թափահարում։ Եթե համարում է, որ ինչ-որ բան ձեռնտու է իր երկրին, նա մինչև վերջ է գնում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։

«Սա կանխատեսելիության տարր է, դա շատ կարևոր է` հասկանալու համար, թե ում հետ գործ ունես », – ավելացրեց Պուտինը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս