Քաղաքականություն
22.12.2020

Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երևանի նոր փոխքաղաքապետն է

Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երևանի նոր փոխքաղաքապետն է

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Նա ամբիոնից ընթերցեց իր կենսագրությունը, թե որտեղ է կրթություն ստացել ու հետագայում աշխատել։

Գայանե Մելքոմ Մելքոմյանը ծնվել է 1987 թվականին Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում, 1991թվականից ապրում է Երեւանում: 1993-2003թթ. սովորել է Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2003-2007թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2007-2009թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան:

2009-2010թթ. սովորել է Կանադայի Մաքգիլի համալսարանում՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան։

2007-2009թթ. աշխատել է «Թրեյդերս հաուս» ՍՊԸ-ում` զբաղեցնելով իրավաբանի, այնուհետեւ` գլխավոր իրավաբանի եւ գրասենյակի կառավարչի պաշտոնները: 2010-2015թթ. աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում (2015թ.-ի օգոստոսից՝ «Յուքոմ» ՍՊԸ)՝ զբաղեցնելով իրավաբանի, այնուհետեւ՝ ավագ իրավաբանի պաշտոնը: 2015-2017թթ. աշխատել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը:

2017 թվականին աշխատում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։

2013 թվականից «Քաղաքական դիսկուրս» հանդեսի հիմնադիր է համախմբագիրը, քաղաքագիտական, քաղաքատնտեսական հոդվածների թարգմանիչ։ 2010 թվականից Երեւանի հանրային կանաչապատ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ է:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:

2019 թվականի փետրվարից Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։

Գայանե Մելքոմ Մելքոմյանն անկուսակցական է: Ամուսնացած է։

Մելքոմյանի կենսագրությունը լսելուց հետո ավագանու անդամներից ոմանք հարցեր տվեցին Մելքոմ Մելքոմյանին, մի քանիսն էլ բարի երթ մաղթելով պատրաստակամություն հայտնեցին նոր փոխքաղաքապետի հետ աշխատելու։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որն ի դեպ հենց սկզբից էր բարձրաձայնել Մելքոմյանի նշանակման հետ իր անհամաձայնությունը, նիստի ընթացքում հայտարարեց, որ Երեւանի անգամ «ամենաուժս» ֆիլմում չէր կարող տեսնել, որ իրավաբանը կարող է դառնալ մշակույթի գծով փոխքաղաքապետ։ Ոլորտը, որը պիտի ղեկավարի նորանշանակ փոխքաղաքապետը, Խաչատրյանի համոզմամբ՝ Մելքոմյանը չի տիրապետում։ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նկատեց, որ ամենայն հարգանքով է վերբերում Խաչատրյանի կարծիքին, եւ հույս ունի ապագայում իր աշխատանքով նրան հակառակն ապացուցել։ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նաեւ հավելեց, որ բավական երկար մտածել է այս առաջարկն ընդունելուց առաջ, գնահատել է իր կարողությունները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում փոխարինելու կգա արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին։ Դեկտեմբերի 6-ին Երևանի Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Նա պարզաբանել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան