Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է:
«Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։
Առողջ եղե’ք»,-գրել է մարզպետը: