2021-01-11
Իրանում արգելվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից
Ինչպես հայտնում է france24-ը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը օտարերկրյա ընկերություններին թույլ չի տա Covid-19-ի պատվաստանյութեր փորձարկել Իրանի ժողովրդի վրա: Ավելի վաղ երկրում արգելվել էր Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի կիրառումն Իրանում՝ դրանք որակելով «բոլորովին անվստահելի»:
«Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տալ, որպեսզի դրանք փորձարկվեն Իրանի ժողովրդի վրա: Բայց առողջապահության նախարարությունը կանխեց դա»,- ասել է Ռուհանին հեռուստատեսային ելույթում՝ չնշելով ընկերությունների անուններն ու չներկայացնելով այլ մանրամասներ:
Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությանն արձագանքել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը՝ կոչ անելով «չքաղաքականացնել վիրուսը»:
Նմանատիպ Նյութեր