Քաղաքականություն

Գեներալների առանձնատների ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է․ Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ այսօր պետք չէ մտնել դավադրությունների դաշտ, դավաճանների փնտրտուքներով զբաղվել, պետք է կենտրոնանալ սխալների, թերությունների վերացման վրա համատեղ ուժերով, որպեսզի մոտ ապագայում տեսանելի լինեն փոփոխությունները։

Լրագրողի այն նկատառմանը, որ բարձրաստիճան զինվորականները վերջին երկու տարիների ընթացքում հեղինակազրկվում էին իշխանությունների կողմից, Քոչարյանը հակադարձեց․

«Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, որը առաջին պատերազմի ընթացքում կերտել է այդ հերոսապատումը և հետագայում այդ հերոսապատման արդյունքը, հաղթանակների արդյունքը մաշացրել ա իր առանձնատների միջոցով, ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է։ Թող դրա մասին մտածեն այն 14 գեներալները, որոնք մինչև գեներալ լինելը գնդապետներ և փոխգնդապետներ էին և կերտում էին էտ հաղթանակներ։ Այսօր կարող եք բոլոր գեներալների առանձնատներով ման գալ և դուք կտեսնեք՝ բիզնես, տներ, որոնց մեջ ներդրված միջոցների ապացույցները ոչ ոք չի կարող տալ։ Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ բիզնես միջոցներով է կառուցել, չի կարող։ Կամ՝ Աշոտ Պետրոսյանը, որ 14-րդ՝ վերջին համարն է։ Նրանք բոլորը մասնակցել են Արցախյան առաջին հերոսամարտին, դա հեշտ չի տրվել, ես հիմա չեմ ուզում դավաճաններ ման գալ, բայց թող ամեն մեկը մտածի՝ պատերազմը ինչո՞ւ չդարձավ Սարդարապատ»։

Պատգամավորը կոչ արեց սթափվել և մտածել մեր բոլորի ապագայի մասին, իսկ գեներալները մտածեն, նոր խոսեն, քանի որ անվտանգությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը պետք է ներկայություն ունենա երկրի տնտեսության զարգացման գործում։

Քրիստինե Հովսեփյան
AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

12 hours ago

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…

12 hours ago

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…

12 hours ago

Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…

12 hours ago

2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք

2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…

13 hours ago

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…

13 hours ago