X
Մենք սոց. ցանցերում

Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ականների՝ Սյունիք կատարած այցի մասին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանն ու Արտյոմ Ծառուկյանն այցելել են Սյունիքի մարզ:

Այս մասին հունվարի 21-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Միքայել Մելքումյանը:

«Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթվա վերջին և այս շաբաթվա սկզբին իմ գործընկերներ Շաքե Իսայանի, Իվետա Տոնոյանի և Արտյոմ Ծառուկյանի հետ գտնվել ենք Սյունիքի մարզում: Եղել ենք բոլոր քաղաքներում, Որոտան և Շուռնուխ գյուղերում, որոնք լրջագույն խնդիրներ ունեն: Սոցիալական աջակցություն ենք տարել այդ մարդկանց»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը հավելեց, որ իրենք միշտ ուշադրության կենտրոնում են պահելու սյունեցիների խնդիրները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս