Քաղաքականություն
22.01.2021

Բայդենի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը․ Էնթոնի Բլինքեն

Բայդենի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը․ Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը նամակով պատասխանել է Արցախյան կարգավորման և Ցեղասպանության ճանաչման հարցերին։ Նոր վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ հարցապնդումն արել էին սենատորներ Բոբ Մենենդեսը և Էդ Մարկին։

«Որպես նախագահության թեկնածու՝ նախագահ Բայդենը խոստացել էր, որ հիշատակի օրվա իր ելույթում սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Մեր վարչակազմը հանձնառու է առաջնային դարձնելու մարդու իրավունքների հարցը՝ երաշխավորելով, որ նման ողբերգությունն այլևս չի կրկրնվի»,- նշել է նա։ Բլինքենի խոսքով՝ վարչակազմի ձևավորումից հետո հստակեցվելու են ապրիլի 24-ի առաջիկա հայտարարության եզրույթները՝ այս կարևոր հարցով նաև խորհրդակցություն ունենալով Կոնգրեսի հետ։

Վաշինգտոնը նաև ակտիվացնելու է Արցախյան հարցի վերջնական կարգավորման գործում ամերիկյան ջանքերը, Բլինքենի ձևակերպմամբ՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Նոր վարչակազմը խոստանում է աջակցել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ֆինանսավորմանը, ինչը նախորդ կառավարության վերջին ժամանակահատվածում դադարեցվել էր։

ԱՄՆ ապագա պետքարտուղարն ասել է, որ նոր վարչակազմն վերանայելու է նաև Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող աջակցությունն ու միաժամանակ օժանդակելու է Հայաստանին՝ անվտանգային, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտներում մեր երկրի անվտանգության միջավայրն ու դիմադրողականությունն ուժեղացնելու համար։

Ամերիկահայ լոբբիստական միությունները՝ Հայ դատի գրասենյակը և Ամերիկայի հայկական համագումարը, ողջունել են Էնթոնի Բլինքենի հայտարարությունը։

Լրահոս
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
19:33
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
18:13
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
16:46
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով