Հայաստան

Լիզա Ճաղարյան | Տոն, որ այլևս մեզ հետ չէ

ilur.am | Գլխիս մեջ միայն մի հարց է։ Ու շամփրում է։

Ի՞նչ տոն, հարցնում է, ի՞նչ տոն, ի՞նչ տոն, ի՞նչ տոն, ի՞նչ տոն, ի՞նչ տոն…

Էս ի՞նչ տոնի մասին եք խոսում։

Եթե տոն է, ինչո՞ւ ենք գլխահակ, ինչո՞ւ ենք հայացքներս փախցնում իրարից, ինչո՞ւ ենք հեկեկում, ինչո՞ւ ենք մղկտում փշրված ողնաշարի ցավից, ինչո՞ւ ենք գիշերները բաց աչքերով քնում, ինչո՞ւ ենք վախենում երազներից, ինչո՞ւ են մեր երազները դարձել մղձավանջ, ինչո՞ւ է գիշերային մղձավանջը շարունակվում ցերեկը, ինչո՞ւ է այս պաթետիկ շաղակրատանքի հեղեղի մեջ լռությունը հուսահատությունից ինքնասպանություն գործում։

Ի՞նչ տոն։

Եթե տոն է, ինչո՞ւ չենք ժպտում։ Եթե ժպտում ենք, ինչո՞ւ է այդ ժպիտը խղճալի ծամածռություն դառնում։ Եթե շնորհավորում ենք, ինչո՞ւ ենք ցավից կուչ գալիս ու կակազում։ Եթե վերամբարձ բառակույտով շնորհավորանք ենք կարդում ու լսում, ինչո՞ւ ենք մեր ատամներն այնպես սեղմում իրար, որ թվում է` հիմա–հիմա կփշրվեն։

Ի՞նչ տոն։

Ի՞նչն ենք տոնում։

Այսօր սգի օր է` նախորդ օրերի պես, եւ սուգը շարունակվելու է, քանի դեռ շարունակում ենք հոխորտալ, շարունակում ենք լկտիաբար խաբել, շարունակում ենք «փառք հերոսին, փա՛ռք, փա՛ռք» բաժակաճառի թիկունքում տաք ու ապահով թիկնել ու նորանոր արյունոտ «հեքիաթներ» ճանկռտել` հաջորդ սերնդին զոհաբերելու «սուրբ» նպատակով։

Սուգը շարունակվելու է, քանի դեռ անկախացած Հայաստանի պատմության ամենածանր ու ամենահաղթական 90–ականները` ՄԻԱ՛Կ հաղթական տարիները, շարունակում են կոխկռճել ու նսեմացնել այդ ՄԻԱԿ հաղթանակը անխնա ու տմարդիաբար մաշեցնողներն ու տանուլ տվողները։

Սուգը շարունակվելու է, քանի դեռ Հաղթած Բանակի «դափնիները» միմյանց ձեռքից խլխլում են զանազան խմբապետեր` դրանով իսկ գետնին հավասարեցնելով Հայաստան պետության եւ այդ նույն պետության զավակ հաղթած բանակի անգնահատելի դերը։

Սուգը շարունակվելու է, քանի դեռ չենք գիտակցել, որ Մարդու կյանքից թանկ բան չկա աշխարհիս երեսին, քանի դեռ չենք գիտակցել, որ մեր հազարավոր նահատակներն իրոք հերոսներ են, բայցեւ 44–օրյա դժոխքում նրանք այլընտրանք չունեին` հերոսանալուց բացի, եւ պոռոտախոս արկածախնդիրների աններելի ՄԵՂՔԸ նրանց հիշատակի ու տասը հազարավոր հաշմվածների եւ սգավոր մայրերի ու հայրերի առաջ կարող են մասամբ մեղմվել միմիայն այն դեպքում, եթե հետագա մեր ընթացքը նշանավորվի միմիայն Խաղաղության ամրապնդմամբ, միմիայն ամեն գնով հետագա զոհերից խուսափելով ու Հայրենիքը կրկին Պետություն դարձնելով։

Թիվ 1

Recent Posts

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

5 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

21 minutes ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

23 minutes ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

37 minutes ago

Հայտնի է՝ Գյումրիի ավագանին երբ կընտրի քաղաքապետ

Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…

55 minutes ago

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…

1 hour ago