Նիդերլանդական Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Թիվ1-ին տրամադրել է դեսպանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև.
«Եվրոպան փակում է աչքերը»
6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ
1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞
Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»:
2) Ի՞նչ ինկատի ունեք
Տիգրան Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման այլև եկեղեցիների ու գերեզմանատների սրբապղծման մասին է: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և նրանք իսկ տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը դրանով փորձում է ներկայանալ՝ որպես գերակայող ուժ հոգեբանական պատերազմ մղելով:
3) Ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում
Տիգրան Բալայան. Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա»:
4) Իսկ ինչո՞ւ պետք է Եվրոպան լռեր
Տիգրան Բալայան. «Ըստ ոմանց դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսասատանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել»։
5) Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Եվրոպան
Տիգրան Բալայան. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելը ուժեղ ազդակ կլիներ»:
6) Իսկ Նիդերլանդնե՞րը
Տիգրան Բալայան. «Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է»:
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ուկրաինայի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «Ոսկե քարտեր» (Gold card), որոնք թույլ կտան մշտական…