Քաղաքականություն

Բաներ կան, որ իմ ուղեղի մեջ չեն տեղավորվում. Արծրուն Հովհաննիսյան

Ցավոք, մենք պարտվել ենք, և դա պետք է հանգամանալիորեն ուսումնասիրել՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը պնդեց՝ ինքը որևէ կեղծ ինֆորմացիա չի ներկայացրել պատերազմի ընթացքում։ Նա հայտնեց, որ միջազգային մի կառույց 44-օրյա իր աշխատանքը մանրամասն վերլուծել է, և այդ օրերի ընթացքում եղել է 400 հրապարակում, մոտավորապես 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք» և ոչ թե «Հաղթում ենք» վերտառությամբ, մնացած հրապարակումներում շեշտվել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և նմանատիպ, սթափեցնող հայտարարություններ են պարունակել։ Այսինքն՝ փորձագետները տվել են իրենց գնահատականը, թե քարոզչությունը ինչպես է իրականացվել, ամենակարևորը՝ շատ ճիշտ չափաբաժիններով։

«Քանի որ մենք այսօր պարտվել ենք,բոլորիս համար շատ ծանր հոգեբանական վիճակ է, դրանից հետո մենք ցանկանում ենք մեր մեջ գտնել դավաճանների։ Ու շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ցանկանում դավաճաններ գտնել»,- շեշտեց Հովհաննիսյանը։

Վերջինս նկատեց, որ Շուշիի գրավման հետ կապված շատ հարցեր մնում են անհասկանալի իր համար։

«44 օրերի ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, բացառապես Գլխավոր շտաբի օպերատիվից և ՊԲ-ից։ Պատերազմ է, չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, չկա պատերազմ, որտեղ ինֆորմացիայի խզվածք չի առաջանում։ Մի խոսքով, ուսումնասիրել է պետք, մենք պետք է անմիջապես գտնենք ճշմարտությունը։ Պատերազմից անցել է 3-4 ամիս, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, դրվագ առ դրվագ, բայց բաներ կան, որ իմ ուղեղի մեջ էլ չեն տեղավորվում»,- մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը նշեց՝ պատերազմի ընթացքում մեկ վայրկյան անգամ չի տեսել Աննա Հակոբյանին և չի հավատում, որ պարտությունը կազմակերպված էր։ Հավելեց նաև, որ իր վրա «որս էր կազմակերպված» պատերազմի ընթացքում, որի մասին իրեն հայտնել էին հետախուզությունից։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

5 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

21 minutes ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

23 minutes ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

37 minutes ago

Հայտնի է՝ Գյումրիի ավագանին երբ կընտրի քաղաքապետ

Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…

55 minutes ago

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…

1 hour ago