Հայաստան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%

2021թ. փետրվարի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։

2020 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.4% գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7%։ Դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6%։

2021 թ. ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ, դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ, մինչդեռ  Եվրոգոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի վերականգման սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն:

Չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում, արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն: Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը: Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը: Միաժամանակ, նշված զարգացումներին զուգահեռ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում: Այս ամենով հանդերձ, Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում կարևոր է տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրմամբ։

Չնայած պահպանվող թույլ պահանջարկին և գնաճի՝ հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված զարգացումներին, վերջինիս ներքո առկա է գնաճային սպասումների որոշակի արագացում, ինչի արդյունքում, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու նաև համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4% ցուցանիշի շրջակայքում:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մինչև 2021 թ. փետրվարի 16-ին հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

14 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

28 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

38 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

1 hour ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

1 hour ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

2 hours ago