Երաժշտություն

Սիրուշոն դժգոհել է իր մասին շրջանառվող բազմաթիվ միֆերից և լուրերից

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել.

Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ Իբրահիմից։
Հագուստներս ստեղծել եմ թուրքական մոտիվներով ու ոգեշնչել եմ ինձ հետևող մի ամբողջ սերնդի էլ կրել նմանատիպ թուրքական հագուստներ ու զարդեր։
Ամուսնացել եմ գումարի համար, չնայած, որ Լևոնի հետ ենք 14 տարեկանից ու անցել ենք բոլոր հնարավոր դժվարություններով, բայց միակ բանը, որ ինձ իր հետ կապում է՝ գումարն է. թե իրեն ինչն է կապում ինձ հետ՝ նույնիսկ չգիտեմ։

Ապրում եմ Ամերիկայում, բայց ինչ-որ հրաշքով երեխաներս դպրոց և մանկապարտեզ հաճախում են Հայաստանում. տանից դպրոց ճանապարհը մոտ 17 ժամ է ստացվում, բայց ոչինչ, շուտ ենք արթնանում։

Ամեն ինչ անում եմ ուրիշի գումարներով, անկախ այն բանից, որ փոքր տարիքից ամենաբարձր հոնորարներն եմ ստանում, ու, որ Pregomesh-ն ամենաշատ վաճառվող հայկական ապրանքանիշներից է։

Ու ընդհանրապես, երբ որ ես համերգ եմ ունենում, տոմս գնելիս, ոչ թե մարդիկ են վճարում, այլ ես եմ իրենց վճարում։
Գումարներս էլ որոշել եմ ծախսել ոչ թե, օրինակ, հայերի մասին պատմող ու հային աշխարհին ներկայացնող «ARMAT» ծրագրի վրա, այլ ինձ հագուստներ ու պայուսակներ եմ գնում։

Սիրածս բառը հայերեն լեզվում՝ «շքեղ», ու ցանկալի է, որ դա լինի դղյակի կամ ավտոմեքենայի տեսքով, որովհետև ես մատերիալիստ եմ՝ բացարձակ ուրիշ արժեք չեմ ճանաչում։

Նաև անտաղանդ եմ, դե ծնողներիցս ի՞նչ պիտի ժառանգեի, ու անհասկանալի է, թե ինչպես եմ գրել օրինակ «Հավատում եմ»-ը կամ «Պռեգոմեշ»-ը ու մյուս բոլոր երգերը։
Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետև, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը: Հետո, եթե բարեգործություն անեմ, ստիպված պետք է կղզիս վաճառեմ, իսկ ես այն շատ եմ սիրում. կախարդական փայտիկիցս մի քիչ քիչ, բայց միևնույն է՝ շատ:

Միջազգային միջոցառումների հրավիրվելիս էլ հատուկ խնդրում եմ, որ չխոսեն հայ լինելուս մասին, ու անում եմ ամեն ինչ, որ մտածեն` Բուրկինա Ֆասոյից եմ:
Էլ ինչ, եթե ինչ-որ բան բաց թողեցի համոզված եմ` կգտնվի մեկն, ով կասի. «չէ, դա հաստատ ա, ինձ նենց մարդ ա ասել…»:
:)))))

Բարություն, խաղաղություն ու խելամտություն բոլորիդ:

Հիշեցնենք, որ երգչուհու ամուսնու՝ Լևոնի հայրը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

 

Թիվ 1

Recent Posts

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

5 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

23 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

35 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

53 minutes ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

1 hour ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

2 hours ago