Քաղաքականություն

Որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այն դիտարկումներին, թե խորհրդարանն անկարևոր հարցեր է քննարկում:

Նրա խոսքով՝ ԱԺ վերջին արտահերթ նիստում երկու նախագիծ էր ընդգրկված, որոնցից մեկն առնչվում էր սոցիալական հարցերի խնդիրների լուծմանը: «Այո՛, օրակարգում կային թե՛ դատաիրավական համակարգի բարեփոխումներին ուղղված հարցեր, թե՛ սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք այսօր դահլիճում քննարկվում են այստեղ, խորհրդի նիստերին մասնակցության ժամանակ նույնպես կարևոր է արծարծել: Շատ լավ կլինի, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենք հանդես գան առաջարկություններով: Եթե կան այդպիսի օրենսդրական նախագծերի գաղափարներ, համատեղ քննարկենք, կամ իրենք նախաձեռնեն, մենք էլ կողջունենք»,- ասաց Մակունցը:

Պատգամավորի խոսքով՝ ինչ վերաբերում է առաջնահերթ խնդիրներին, ապա դրանք ոչ միայն օրենսդրի դաշտում են, այլ նաև այլ հարթություններում հասցեագրվող և լուծվող խնդիրներ են:

«Բնականաբար առաջնահերթությունը բացառապես առնչվում է հետպատերազմյան խնդիրները լուծելուն միտված հարցերին, բայց կան նաև այլ առաջնահերթություններ: Դրանք որևէ կերպ չպետք է անտեսվեն, և որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի՝ մասնակցելով բոլոր նիստերին, բոլոր նախաձեռնություններին»,- ասաց Մակունցը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

7 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

28 minutes ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

49 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

1 hour ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

1 hour ago