«Նախարարությունը նախորդ տարի լիարժեքորեն իրագործել է իր պլանավորած և ռազմավարությամբ նախատեսված մի քանի ծրագրեր, իհարկե, կորոնավիրուսը և պատերազմը որոշ առումներով ծրագրերի իրագործմանը խոչընդոտ են հանդիսացել»,- հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության 2020 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը 2020 թվականին առաջընթաց է գրանցել երկնիշ ցուցանիշներով, ընկերությունների շրջանառությունը աճել է 20,6 տոկոսով և կազմել է շուրջ 198 մլրդ դրամ։
«Հաշվի առեք, որ այստեղ ներառված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները և ներառված չեն կապի օպերատորները։ Այսինքն՝ և՛ ծրագրային ապահովմամբ, և՛ համակարգերով, և՛ սարքաշինությամբ ներառված է այս թվերի մեջ»,- ընդգծեց ոլորտի ղեկավարը։
Նախարարը նշեց, որ ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվը ավելացել է 22 տոկոսով՝ հասնելով 18 հազար 747-ի։ Ավելացել է ակտիվ ընկերությունների թիվը, այսօր բարձր տեխնոլոգիական ոլորտում կա գործունեություն ծավալող 1228 ընկերություն։ Արշակյանը հավելեց՝ 2020 թվականին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով։
Արշակյանը հայտնեց՝ հայկական ստարտափերը (ընկերություններ, որոնք Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները), 2020 թվականին շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են ներգրավել՝ հիմնականում արտասահմանից։ Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ, որոնք կարողացել են գիտելիքահենք արդյունքներ տալ և արտասահմանյան ներդրումներ ներգրավվել։ Նախարարը լիահույս է, որ առաջիկայում դրանք ավելանալու են։ Հարկերը 2019 թվականի համեմատ աճել են 19 տոկոսով և գերազանցում են 41 մլրդ դրամը։
Քրիստինե Հովսեփյան
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…