Արման Բաբաջանյանի կարծիքով Լիլիթ Թադևոսյանի զեկույցը տպավորիչ էր, «դասախոսության ոճով», դատավորներն էլ կարծես թե գալիս են խորհրդարան՝ պատգամավորին որպես ուսանող դիտարկելով։
«Եթե չկա արդարադատություն, չկա պետություն։ Սա աքսիոմ է, և մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ ամբողջությամբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից, Հայաստանի քաղաքացուց և դատական համակարգը, ազատ ու արդար լինելու փոխարեն, վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի, եթե չասեմ, կուսակցության, որի նպատակն է ամեն գնով վերացնել Հայաստանի պետականությունը։ Ես ուզում եմ, որ դուք գնահատեք դատական իշխանության վերջին ամիսների այդ վարքը ու ամենևին էական չէ դատական իշխանություն, առանձին դատավորներ ինչպես են վերաբերում այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին՝ ձեր չսիրած, կամ ձեր սիրած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Էստեղ պետության հարցն է, և ես ուզում եմ նաև այս կարևոր պաշտոնին որպես հավակնող դուք ձեր գնահատականը տաք դատական իշխանության վերջին շրջանի գործունեությանը։ Մասնավորապես ուզում եմ կանգ առնել ԲԴԽ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 15-ին արված խայտառակ, քաղաքական հայտարարությանը և այն իրողությանը, որ դատավորներից և ոչ մեկ, այդ թվում և դուք, ԲԴԽ որևէ անդամ ծպտուն չի հանել և վերաբերմունք չի ունեցել այդ հայտարարության վերաբերյալ։ Համակարծի՞ք եք եղել այդ հայտարարությանը։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս հասկանալ ձեր լռության պատճառները»,- հարց հնչեցրեց Բաբաջանյանը։
Տիկին Թադևոսյանը ամենևին չի ցանկացել դասախոսություն կարդալ ԱԺ ամբիոնից, քանի որ հարգանքով է վերաբերում իշխանության բոլոր ճյուղերին, իսկ ԲԴԽ նախագահի «վնգստացող դատավորների մասին» հայտարարության հետ կապված նշեց, որ հարցի հասցեատերը Ռուբեն Վարդազարյանն է, ինքը կարող է պատասխանել միայն իր փոխարեն։ Ամեն դեպքում, Լիլիթ Թադևոսյանը պնդեց՝ «ես պարտավոր եմ պահպանել քաղաքական չեզոքություն»։
Քրիստինե Հովսեփյան
2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…
Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…
Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…
Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…