«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ինքը բուհերի կառավարման մեջ անտեսված է համարում ուսանողական խորհրդի և ուսանողների դերը:
«Ուսխորհուրդների նկատմամբ շատ քամահրական վերաբերմունք նկատեցի: Դրանք հաստատ ժամանակին եղել են քաղաքականացված, ծառայեցվել են քաղաքական շահերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փորձենք վերացնել առհասարակ երևույթը: Բուհերի կառավարման մեջ շատ անտեսված է ուսխորհրդի և ուսանողների դերը: Ես կխնդրեի սրան անդրադարձ կատարենք»,- ասաց Գորգիսյանը:
Մասնավորապես, Գորիգիսյանի խոսքով՝ ներկայումս ուսխորհուրդները 25 տոկոսի մասնակցություն ունեն բուհի կառավարման մարմնում, իսկ այս նախագծով նման դրույթ չկա:
«Այս նախագծով ուսխորհուրդների կանոնադրությունը պետք է ակադեմիական խորհուրդը սահմանի, որը ինքնակառավարման խնդիր է առաջացնում»,- նշեց պատգամավորը: Վերջինս հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կկատարվեն:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…