Քաղաքականություն

2020-ին լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա. վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Ծրագիրը, որը մեկնարկել է 2018 թվականի հուլիսից, ՀՀ կառավարության տարբեր որոշումներով մի շարք փոփոխությունների և լրացումների է ենթարկվել:

Մասնավորապես՝ ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչեւ 450 մլն դրամ, իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում գյուղատնտեսական հումք վերամշակողների համար՝ մինչեւ 1 մլրդ դրամ։

Այս որոշմամբ առաջարկվում է յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 1 մլրդ դրամի:

Նախարարն ընդգծեց, որ ծրագիրը միտված է խոշորացնել գյուղատնտեսությունը, այսինքն՝ խթանել գյուղատնտեսներին ավելի մեծ ծրագրեր ձեռնարկել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կարեւորեց ծրագիրը՝ նշելով, որ 2020-ին երկու ոլորտ կա, որտեղ աճ է գրանցվել, եւ դրանցից մեկը գյուղատնտեսությունն է. «Այս հարցում իր դերն ունի նաեւ այս ծրագիրը: 2020-ին լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա: Սա բավականին մեծ թիվ է ՀՀ-ի համար: 2019-ին էլ մենք շատ հաջող ավարտեցինք այս ծրագիրը»:

Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

6 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

8 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

8 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

8 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

9 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

9 hours ago