Քաղաքականություն

Այս աղմուկի մեջ կորում է ճշմարտությունը | Հովհաննես Իգիթյան

«Արտահերթ ընտրությունները մեկ կամ մի քանի քաղաքական ուժերի ցանկությունը չէ։ Դա պետք է լինի քաղաքական դաշտի հիմնական ուժերի օրակարգը։ Մեզ մոտ արտահերթ ընտրությունների պահանջը ընդդիմադիր դաշտից չի հնչում։ Երբ որ մի քաղաքական ուժ պահանջում է վարչապետի հրաժարականը, դա չի նշանակում, որ պահանջում են արտահերթ ընտրություններ, նրանք ուղղակի պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Ես հենց առաջին օրվանից առաջարկում էի քաղաքական ուժերին իմ հարցազրույցների և առանձին հանդիպումների ժամանակ ընտրել այնպիսի օրակարգ, որը ընդունելի է բոլորի համար՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, որովհետև, իմ կարծիքով, մենք ոչ միայն ունեցել ենք 44-օրյա պատերազմ, մենք պատերազմից հետո կորցրել ենք մոտ 100 օր։ Մենք ժամանակ ենք կորցրել, որովհետև ամեն օր պետք է պահանջեինք այն, ինչ-որ պետք է պահանջեինք։ Եվ մենք ուժ ենք դառնում, երբ միասնական ենք», – ճեպազրույցի ընթացքում ասաց պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը զավթեցին բուն հայկական հողերը, որի հետ մենք համաձայն չենք և կարող ենք միասնական լինել գոնե այս հարցում։ Բայց այս մասին չեն խոսում փողոցում, միայն պահանջում են «Նիկո՛լ, հեռացի՛ր»։

Գերիների վերադարձի մասին խոսելով՝ Իգիթյանը հայտնեց, որ, իր պատկերացմամբ, Ադրբեջանը ռազմագերիների հայրենադարձումը հետաձգում է ներազդելու համար ներհայաստանյան քաղաքական կյանքի վրա։ Ըստ պատգամավորի՝ այս խնդրի լուծման համար աշխարհի հայերը իրենց միասնական բողոքը պետք է ուղղեն Ադրբեջանին, բայց ինքը դեռ նման երևույթ չի նկատել։

Անդրադառնալով նախօրեին արտգործնախարար Արա Այվազյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Թուրքիան պատճառ չունի սահմանները փակ պահելու համար, Իգիթյանը հիշեցրեց, որ Թուրքիան սահմանները չբացելու համար որպես պատրվակ բերում էր Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, «օկուպացված» լինելը։ Թեև ինքը գտնում է, որ սահմանների փակ լինելը կապված չէ միայն այս հարցից, քանի որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց և երկար ժամանակ պետք է անցնի, որ մենք Թուրքիային տեսնենք ուղղակի երկիր, նոր մտածել հարաբերությունների զարգացման մասին։ Պատգամավորը հետևում է Թուրքիայի քաղաքական ուժերի հայտարարություններին, որոնք կարելի է համարել նույնիսկ ռասիստական։

«Իսկ ցեղասպանությունը իրականացված փաստ է, որը շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հաստատեցին։ Թուրքիան, երբ որ ճնշումը այնքան բարձր լինի, որ ճանաչի, թող ճանաչի, բայց մենք չենք խնդրում Թուրքիային, որ ինքը ճանաչի։ Մենք երբեք չենք խնդրել Թուրքիային», – շեշտեց Իգիթյանը։

Իգիթյանը հայտարարեց՝ այս աղմուկի մեջ, կապ չունի, թե որ կողմից է գալիս՝ ընդդիմադիր, իշխանական, մենք կորցնում ենք ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը գնահատականն է կատարվածին։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Ադրբեջանը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի բանաձևերը, սանձազերծեց պատերազմ։ Թուրքիան, ոտնահարելով միջազգային իրավունքը, մասնակցեց պատերազմին՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի գերժամանակակից զենքը։ Պատերազմին մասնակցեցին վարձկաններ, որոնց համար մարդու, հատկապես հայի, կյանքը ոչ մի նշանակություն չունի։ Միջազգային հարթակներում այս հարցերը բարձրացնելու փոխարեն, մենք ընկել ենք հրաժարականի հետևից։ Իշխանությունները և մեկ ընդդիմադիր ուժ այս ուղղությամբ աշխատում են, բայց ցանկացած օրակարգ ուժեղանում է, երբ ամբողջ ժողովուրդը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Այս իրավիճակում պետք է ընտրվի միասնական թեզ, որը կշտկի, կփրկի իրավիճակը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

6 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

8 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

8 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

9 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

9 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

10 hours ago