Խոսելով համացանցում հայտնված Կապան – Դավիթ Բեկ ճանապարհին վերաբերող փաստաթղթի մասին, Էդմոն Մարուքյանն ասաց․
«Վերջին դեպքը, որ եղել է, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում, դրանից հետո եղել է Անվտանգության խորհրդի նիստ, որին ես գնացել եմ, և էնտեղ էտ հարցը ներկայացվել է։ Դրանից հետո չի եղել որևէ խնդիր։ Եվ սա առաջին պատմությունն է, գրավոր հարցումներ ենք արել, պատասխանները կան, կտեսնենք։ Ես էտ գաղտնիության ռեժիմով մարդ հրավիրելու և խոսալու մեջ մի քիչ խնդիր եմ տեսնում, որովհետև դուք հետո դա շահարկում եք։ Երբ որ մենք լսում ենք պատասխանները, դուք գալիս, ասում եք՝ բա փարատվեցի՞ն ձեր մտահոգությունները, բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ էին ձեզ ասում։ Այսինքն՝ մենք մեր համար տեղեկատվությունը քաղում ենք, բայց չենք կարողանում ձեզ ասել»։
Պատգամավորը հայտնեց, որ եթե փարատվում է կամ չի փարատվում իրենց մտահոգությունը, միևնույն է, իրենք տեղեկատվության վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել, փոխանցել, քանի որ գաղտնիք է և, հետևաբար, խզում է առաջանում լրագրողների և պատգամավորների միջև, իսկ դա շատ ձեռնտու է իշխանությունների համար։
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ իշխող ուժը հետաքրքիր թեզ է դրել շրջանառության մեջ ու ասում է՝ մենք բոլորս ենք մեղավոր։ Ըստ պատգամավորի՝ բոլորը մեղավոր չեն, քանի որ շատերը սրբորեն կատարել են իրենց վրա դրված պատասխանատվությունը, մինչդեռ ամեն օր լրագրողները մեղավոր են փնտրում՝ անտեսելով իրական մեղավորներին։
ԼՀԿ ղեկավարը չմոռացավ հերթական անգամ շեշտել՝ մեղավորներին գտնելու մի տարբերակ կա՝ ստեղծել փաստահավաք խումբ։ Ովքեր դեմ են այդ խմբի ստեղծմանը, նրանք ուզում են, որ երկրում այսպես անդադար մարդիկ «միկրոֆոններով ման գան» և գտնեն մեղավորներին, բամբասանք տարածվի երկրում, անդադար մեդիա տեռոր լինի, անդադար սուտը տարածվի և դրա մեջ թաց ու չորը վառվեն – գնան ու էտպես էլ չիմանանք, թե ով էր մեղավորը։
Մարուքյանը պնդեց՝ իշխանությունը կտրվել է իրականությունից, իսկ ընդդիմությունը առանց ժողովրդի չի կարող պայքարել այս իշխանությունների դեմ արդյունավետ։ Հստակ է, որ այս կառավարության ներկայացուցիչները փողոցում հանգիստ չեն կարողանում քայլել՝ երես չունեն։ Պատգամավորը ամփոփեց ճեպազրույցը, վերհիշելով «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ, նաև՝ խորհուրդ տվեց իշխող ուժին գոնե էպոսը կարդալ՝ իրականությանը առերեսվելու համար։
Քրիստինե Հովսեփյան
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…
Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…
Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…
ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Նման կարծիք…
Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել…