Քաղաքականություն
18.02.2021

Շարունակվում է պրոպագանդան բոլոր մակարդակներում

Շարունակվում է պրոպագանդան բոլոր մակարդակներում

«Հանուն հայրենիքի փրկության» շարժման փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։

Դիցուք՝ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, որում մանրամասն անդրադարձավ 44-օրյա պատերազմին։ Հաշվի առնելով այն, որ երրորդ նախագահը իր կառավարման տարիներին «շատ քիչ է խոսել», 3 ժամ տևողությամբ դարակազմիկ հարցազրույցը լուրջ ներդրում է, նույնիսկ նախապատրաստական աշխատանքների անկյունաքարն է հանդիսանում։

Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում է հարցեր լուծել մոսկվաներում, ամենավերևներում հասնել «դաբռոյի», որն այդքան կենսական է իշխանափոխության հասնելու համար։

Բնականաբար, Վազգեն Մանուկյանը ամենօրյա ռեժիմով հերթապահում է Օպերայի հարակից տարածքում, խոսում է շարքային քաղաքացիների հետ, բացատրում է պահի լրջությունն ու «զոռով հեռացնելու» անհրաժեշտությունը։

Նկատենք նաև, որ Անժելա Թովմասյանի «դուքանում», իրար հերթ չտալով, ժողովրդին դեպի մեծ հանրահավաք են ուղղորդում հանրապետականները, 16-ի կամ 15-ի զանազան ներկայացուցիչներ։ Ինչպես ասում են՝ շարունակվում է «պրոպագանդան» բոլոր մակարդակներում։

Ծառուկյանական թևն էլ իր գործն է անում։ Հրեն՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնություն մեկնելու մասին։ Չիմացանք՝ հասավ, թե չհասավ, բայց կարևոր չէ, քանի որ առաջին հերթին արժևորվում է ժողովրդի վրա թողնված էֆեկտը։ Պակաս ազդեցիկ չէր նաև, որ հենց հանրահավաքի նախաշեմին Գևորգ Պետրոսյանը լքեց խմբակցությունը, քայլ, որ արժանի է հասարակության լայն շերտերի գնահատանքին։

Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն աշխատանքներ է տանում մի քանի ուղղություններով.  նախկին դաշնակցականն է գնում խորհրդարան՝ տրամադրությունները շոշափելու, Իշխան Սաղաթելյանն է փորձում ամեն կերպ սատարել Վազգեն Մանուկյանին մանր – մունր հանդիպումների ժամանակ, երեկ հաղորդագրություն տարածվեց, որ քաղաքական ուժը հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ և զրուցել «Հայաստանի ներքաղաքական զարգացումներից»…

Միով բանիվ՝ համակողմանի, լուրջ աշխատանքին լծվել են ամենքը իրենց չափով՝ ակնկալելով բեկումնային արդյունք։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
19:33
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
18:13
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
16:46
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով