2021-02-18
Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի հետ, ի թիվս տարածաշրջանային հարցերի, քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնի աշխատանքը:
«Նկատի է առնվել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով՝ Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կրակի դադարեցման դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեկնարկի առթիվ»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նմանատիպ Նյութեր