Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է արևմուտքը ձգտում քննարկել գլոբալ խնդիրները առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովին, որին հրավիրված են եղել ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն։
Թերևս այս հարցին պատասխանել է ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենը իր՝ Մյունխենի անվտանգության համաժողովի առցանց ելութում։ Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը «ագրեսիվ քաղաքականություն» է վարում, հարձակվում է արևմտյան ժողովրդավարությունների վրա՝ փորձելով թուլացնել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, քանի որ «Կրեմլի համար ավելի հեշտ է վախեցնել առանձին երկրների, քան բանակցություններ վարել միացյալ տրանսատլանտյան միության հետ»։ Բայդենը նաև շեշտել է. «Ես բոլորին ասում եմ՝ Ամերիկան վերադարձել է։ Տրանսատլանտյան միությունը վերադարձել է, և մենք հետ չենք նայի»։
Հատկանշական է, որ ռուս օգտատերերը չեն կիսում Մարիա Զախարովայի զարմանքը և հասկանում են Ռուսաստանի մեկուսացման իրական պատճառները։ Նրանք իրենց մեկնաբանություններում հիշեցնում են՝ ընդամենը օրեր առաջ Ռուսաստանը մերժեց՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու ՄԻԵԴ որոշումը՝ նշելով, որ այն հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը և չի պարունակում հղում օրենքի նորմերին։
Ոմանք էլ մեջբերում են խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ նախագահ Պուտինի այն հայտարարությունը, որ իրենք թույլ չեն տա արտաքին միջամտություն և հարվածներ Ռուսաստանի ինքնիշխանությանը։
Քրիստինե Հովսեփյան
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…