X
Մենք սոց. ցանցերում

Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբարձումյանի առանձնատան պարսպի մի մասը և արգելափակոցը | hetq

ՀԵՏՔ | Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է ապամոնտաժել ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Երևանում գտնվող առանձնատան պարսպի մի մասը։ Մարությանը որոշումը ստորագրել է փետրվարի 25-ին:

Նախկին պատգամավորի առանձատունը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Դալմայի այգիների վերջնամասում։ Առանձնատան հարևանությամբ կառուցապատում իրականացնող «Լույսեր» ՓԲ ընկերութան հիմնադիր Խաչիկ Սահակյանը «Թեժ գծի» միջոցով ահազանգել է քաղաքապետարան, ինչից էլ սկիզբ է առել գործընթացը։

Ի դեպ, այս ՓԲԸ-ն պատգամավորի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցում, որի շինթույլտվությունը Արկադի Համբարձումյանը վիճարկում է դատարանում։ Մինչ այդ էլ փորձել էր ինքը արգելել շինարարությունը, որից հետո «Լույսեր» ՓԲԸ-ն հայտարարություններով հանդես եկավ, որ խոչընդոտվում է ներդրումային ծրագիրը։ Այնուհետև վեճը տեղափոխվեց իրավական դաշտ։

«Թեժ գծին» ահազանգելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղատեսություն և փաստաթղթային ուսումնասիրություն։

Պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ. 135/10 հասցեներին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է Երևան համայնքին պատկանող հողամաս, որը ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով:

Կազմվել է արձանագրություն և սկսվել է վարչական վարույթը, որի ընթացքում էլ հաստատվել է, որ քննարկվող հողամասը գտնվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի /6-11 կետեր/ սահմանափակումների ցանկում։ Հետևաբար այն ծանրաբեռնող շինությունը ենթակա չէ օրինականացման։ Այս գործընթացին զուգահեռ Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, խնդրել, որ օրինականացնեն պարիսպը՝ ընդունելով, որ այն իր կողմից է կառուցվել։ Քաղաքապետարանը մերժել է նախկին պատգամավորի խնդրանքը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս