ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ աղմուկը չի հանդարտվում։ Այսօր վերջին օրն է, որ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Անհասկանալի է՝ նախագահի վրա ճնշումներ գործադրելո՞ւ, թե՞ նրան համարձակ քայլերի մղելու համար մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում։
Զարմանալի չէ, որ ակցիայի մասնակիցների շարքերում 16 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ կան, որոնք պարբերաբար խոսում են ռազմական հեղաշրջման մասին՝ փորձելով Բանակը ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ։ Ասել է, թե ամեն հնար կիրառվում է վարչապետ – Գլխավոր շտաբ հակադրությունից առավելագույնը քաղելու, նույնիսկ վերջնական հանգուցալուծման հասնելու համար, իսկ նախագահին էլ խրախուսում են՝ վճռորոշ գործողությունների դրդելով։
Հատկանշական է, որ նախօրեին վարչապետի և Գլխավոր շտաբի միջև առաջացած լարվածությանն էր անդրադարձել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հայտնի է իր սակավախոսությամբ և հեռատեսությամբ։ Իհարկե, նախագահի «փոքրիկ միջամտությունը» սվիններով են ընդունել զենք ու զրահով հարցեր լուծելու սովոր ընդդիմադիրները, որ շտապել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով «չեզոքացնել» Լևոն Տեր-Պետրոսյանի՝ պահի անհրաժեշտությամբ կատարված արձանագրումները։
Վերջինս ողջունել էր զինվորականության «զուսպ պահվածքը» և դատապարտել ոմանց վտանգավոր հայտարարությունները, որ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց են ներկայացնում։ Ուստի կոչ էր արել ողջ հայությանը «անել ամեն ինչ», որպեսզի Հայաստանը չլրացնի այն երկրների շարքերը, որոնք, ռազմական հեղաշրջման արդյունքում, կորցրել են իրենց պետականությունը։
Քրիստինե Հովսեփյան
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…