Իհարկե, Օնիկ Գասպարյանի հետ կապ կա: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Նենց չի, որ նստած իրար հետ քննարկում ենք, ուղղակի իրար մասին ինֆորմացիա ունենք: Ինքը վարչական դատարան դիմելու է, թե ոչ, ես չգիտեմ: Ես այնքան էլ խորհուրդ չէի տա»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ այսօր վերջին օրն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչպետի միջնորդության հարցով կարող է դիմել ՍԴ, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այսօր կարեւոր է, թե մինչեւ ժամը 6-ը նախագահը կբողոքարկի ՍԴ, թե ոչ, եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինչ քայլեր կանի: Մի բանում ես համոզված եմ, որ բանակը չի նահանջելու: Այսինքն եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հանում է աշխատանքից, ես համոզված եմ, որ բանակը չի ենթարկվի: Մնալու են իրենց տեղերում»:
Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…
Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…
ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…
Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…