Քաղաքականություն

Դեմ ըլլալով կողմ ըլլալու նուրբ արվեստը

fip.am | Մարտի 10-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին և հայտարարել, որ 2018 թվականին մի քանի օր առաջ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նախաձեռնել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնազրկելու օրենքի փոփոխություն։

«Այդ փոփոխությունը, որի վրա իրենք հղում են անում, տեղի է ունեցել 2018 թ․-ի հունիս ամսին.. Մայիսի 7-8-ին արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը մի քանի օր հետո արդեն նախաձեռնել է փոփոխություն՝ ենթադրելով, որ այդ փոփոխությունով կարող է ԳՇ պետի պաշտոնազրկել»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքանո՞վ է համապատասխանում այս հայտարարությունն իրականությանը, և ո՞վ է լրամշակված օրենքի հեղինակը, և ի՞նչ կազմով է ընդունել օրենքն Ազգային ժողովը։

Օրենքը լրամշակել է Փաշինյանի կառավարությունը, հաստատել՝ ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները

2017-ի նոյեմբերի 15-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հավանություն է տվել 2018-ի հունիսի 8-ին, և կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով հունիսի 11-ին։ Նախագիծը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում, որի հիմնական զեկուցողն է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» լրամշակված օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2018-ի հունիսի 21-ին ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի կողմից։

Հիշեցնենք, որ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել էր 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հանրապետական կուսակցությունը 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ներկայացված էր 7 պատգամավորներով։ Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները ներկայացված էին, համապատասխանաբար, 31 և 9 պատգամավորներով։ Խորհրդարանն իրավունքի ուժով ցրվել էր 2018-ի նոյեմբերի 1-ին։ Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Թավշյա հեղափոխության արդյունքում Ազգային Ժողովի կողմից վարչապետ էր ընտրվել 2018-ի մայիսի 8-ին։

ՀՅԴ-ն դժգոհում է լրամշակված օրենքից, որին ժամանակին կողմ է քվեարկել

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

7 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

28 minutes ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

49 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

1 hour ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

1 hour ago