Քաղաքականություն

Ֆեյք նյուզ՝ ընդդիմության ամենահաջողված գործիքը | ԹՈՓ 8

Ապատեղեկատվությունն ու մանիպուլյատիվ լուրերը տարձել են օրվա լրահոսի անբաժան մասը՝ շարունակելով նյարդի վրա պահել հանրությանը։ Առանձնացրել ենք ֆեյք նյուզի ամենահնչեղ կադրերը՝ ցույց տալով դրանց անարժեքությունն ու ապազգային բովանդակությունը։

1. Տարեսկզբին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նախատեսվող հանդիպումից առաջ տեղեկատվական դաշտը լցվեց «ահազանգներով», իբր Հայաստանի վարչապետը պատրաստվում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել և նոր տարածներ հանձնել Ադրբեջանին։ Արդեն կայացած հանդիպումից հետո, երբ այդ տեղեկության կեղծ լինելը պարզ դարձավ՝ դաշտ նետվեց նմանօրինակ բովանդակության մեկ այլ մոդելավորում, իբր քննարկվում է տարբերակներ «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» հանձնման վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում:

2. Համացանցում  տարածվեց լուսանկար և տեղեկություն այն մասին, թե իբր Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենա են նկատել:

Գորիսի համայնքապետարանը հայտնեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

3. «Ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլում տարածվեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտարարեց, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ՝  կոչ անելով չհավատալ ստահոդ տեղեկություններին:

4. Ապատեղեկատվության թիրախում առաջնային դիտարկվողները շարունակում են մնալ վարչապետը և իր ընտանիքը։ Անհայտ ծագման տելեգրամ ալիքների կողմից դաշտ նետվող, ապա նաև միմյանց հղվող լրատվամիջոցների կողմից ամենատարբեր տիրաժավորումներով տեղեկություններ շրջանառվեցին իբր վարչապետն առանձնատուն է գնել Կանադայում, վարչապետի կինը և երեխաները Մոսկվա են մեկնել և «ժամանցային և առևտրային կենտրոններում ազգի փողերն են մսխում», և ընդհուպ մինչև՝ որ կառավարական ինքնաթիռը գործարկվել է, պետական համարներով կառավարական մեքենաների հոսք է Զվարթնոց, քանի որ վարչապետն ընտանիքով փախչում է երկրից։

Այս լուրերի՝ իրականության հետ աղերս չունենալն ինքնին ակնհայտ է դառնում հաշված ժամերից կամ նույնիսկ րոպեներից՝ անգամ առանց հերքման անհրաժեշտության։

5. Ապատեղեկատվության հերթական ալիքն ակտիվացավ ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո։ Այս անգամ ևս թիրախը վարչապետն էր, հասցեատերը՝ ՀՀ դատախազությունը։

Վերջինս հարկադրված եղավ պաշտոնապես հերքել լուրը՝ հետևյալ տեքստով․ «Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում:

6. Հերթական մանիպուլյացիոն տեղեկատվությունը սկիզբ առավ այ անգամ Հրանտ Բագրատյանի  ֆեյսբուքյան էջից․ նա  գրառում էր կատարել, նշելով. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։

Տեղեկությունը կարճ ժամանակ անց հերքվեց Տավուշի ՏԻՄ մարմինների կողմից։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» Խմբակցության պատգամավորները, ինչպես նաև քաղ․ հասարակության մի շարք գործիքչեր անձամբ այցելեցին Տավուշ՝ համոզվելով, որ լուրը ապատեղեկատվություն է։

Որոշ լրատվամիջոցներ շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել՝ չխորշելով անգամ շահարկման տիրույթում պահել  ազգային անվտանգային հարցերն ու ռիսկերը։

7. Հերթական ապատեղեկատվության չափաբաժինը վերաբերվում էր նրան, իբր Կապանի հետակետերը հանձնվում են Ադրբեջանին։

Պաշտոնական հերքումից հետո անգամ հայտնի շրջանակների լրատվամիջոցները շարունակեցին տարածել այդ ապատեղեկատվությունը։

8. Երեկ էլ ֆեյք նյուզի թողարկիչների հաջորդ թիրախը դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, ինչպես նաև՝ իբր հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է:

Հիմադրամը  հերքում է տեղեկությունը։

Նվարդ Մելիքյան
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

4 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

5 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

7 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

8 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

9 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

10 hours ago