Բնապահպանություն

Բերդի «Սորաններ» դենդրոպարկից սյունաձև թույայի տնկիներ են գողացել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ:

Մասնավորապես, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուղարկած փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020 թ. ապրիլին ստեղված հանձնաժողովը նույն ամսին «Բերդի «Սորաններ»» դենդրոպարկ հիմնարկի տնկարանում արձանագրել է 1100 սյունաձև թույայի տնկի՝ յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամ արժողությամբ:

Այնուհետև, ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020 թ. հոկտեմբերի վերջին ստեղծված հանձնաժողովը նույն տնկարանում նոյեմբերին արձանագրել է 359 սյունաձև թույայի տնկի, այսինքն 741 տնկիով պակաս:

Ըստ ՊՈԱԿ-ի կանոնադրության և ոլորտը կարգավորող այլ ենթաօրենսդրական այլ ակտերի` դենդրոպարկի բույսերի հավաքածուների պահպանության, վերարտադրության ու օրենքով սահմանված կարգով օգտագործելու աշխատանքների նկատմամբ հսկողությունը և «Բերդի «Սորաններ» հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունը դենդրոպարկի տնօրենի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի գործառույթներն են:

Այսինքն, հիմնարկի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել տնկարանի պահպանության պարտականությունը, որի հետևանքով անհայտ անձանց կողմից առերևույթ կատարվել է 741 հատ թույայի տնկիների 1.852.500 ՀՀ դրամի խոշոր չափերով գողություն:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իսկ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած N ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «ՀԱՅՔ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար նախատեսված է 200 մ3 ծավալով փորձնական հանույթ, սակայն ընկերության կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքից 2020թ.-ի փետրվարի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 25-ը իրականացվել է 31.563 մ3 ծավալով լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ: Դրա արդյունքում դեգրադացվել է 33.204 մ2 մակերեսով տարածք, որից 1.097 մ2 գյուղատնտեսական նշանակության, իսկ 32.107 մ2 արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ նշանակության հողեր։

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 7.603.273 դրամի վնաս՝ առանց հողի նախկին տեսքի բերելու իրականացվելիք ծախսերի։

Նկատի ունենալով, որ այդ ուսումանսիրությամբ ձեռք են բերվել հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ նշված երկու քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Թիվ 1

Recent Posts

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

40 minutes ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

1 hour ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

2 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

4 hours ago

ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հայտարարություն են տարածել

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի…

4 hours ago

«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի տեղամասից․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. ««Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել…

4 hours ago