Քաղաքականություն

Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին. ՔՈ

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«Փետրվարի 26-ին մենք հայտարարել էինք, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ Հակառակ դեպքում, մենք հանձն էինք առնում համախմբել այդ օրակարգին համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշման միջոցով քաղաքական կյանքից մեկուսացնել այդ դերակատարներին։

Անհրաժեշտ է արձանագրել, որ կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և հղի է նոր վտանգներով։

Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018թ.-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժը արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։

Միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը։ Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին մեր բոլոր ուժերի գերլարումով, քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

5 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

6 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

7 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

8 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

9 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

10 hours ago