

ԱԺ «Իմքայլական» պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աներկբա է.
1. Հայաստանի տնտեսության երկարաժամկետ կայուն զարգացման համար անհրաժեշտ է կարճ արդյունաբերական շղթաներից անցում կատարել երկար՝ բազմափուլ արդյունաբերական շղթաների, օրինակ պղնձի կամ մոլիբդենի հանքաքար խտանյութի պարզ արդյունահանում-արտահանումից պետք է անցնել նվազագույնը մաքուր պղնձի, իսկ առավելագույնը՝ պղնձից ստացվող արտադրանքների արտադրության և արտահանման։ Նույնը գյուղատնտեսության (միրգ-բանջարեղենի արտահանմանը զուգահեռ պետք է կտրուկ աճի վերամշակված գյուղմթերքի ծավալները) և այլ ոլորտներում։
2. Այդ արտադրանքների՝ միջազգային շուկաներում մրցունակ լինելու և ստացվող շահույթի մարժան մեծացնելու համար անհրաժեշտ է էժան և անխափան (շատ կարևոր է հատկապես Վերին Լարսի պարբերաբար փակման ֆոնին) տրանսպորտ, ինչպիսին հանդիսանում է երկաթուղին և ինչպիսին չի հանդիսանում ավտոմոբիլային բեռնափոխադրումը։
3. Երկաթուղու գործարկումը հնարավորություն կտա այդ արտադրանքները անխոչընդոտ և համեմատաբար ցածր գնով արտահանել կամ պատրաստի արտադրանք արտադրելու համար անհրաժեշտ հումքը ներմուծել ավելի էժան եղանակով։
4. Այս ամենը հնարավոր է միայն ճանապարհների ապաշրջափակման պայմաններում, ինչը հնարավորություն կտա մեր տնտեսությունը Ռուսաստանի և Իրանի հետ կապել էժան և մեծածավալ բեռնափոխադրումներ ապահովող տրանսպորտով՝ երկաթուղիով։
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…