Քաղաքականություն

Արտահերթ ընտրություններին դաշինքով չենք մասնակցելու. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստվում է մասնակցել հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: ՀԺ-ն զրուցել է Արամ Սարգսյանի հետ:

 – Պարոն Սարգսյան, ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու արտահերթ ընտրություններին:

– Ընտրություններին մասնակցելու ձեւաչափը որոշվում է այն ժամանակ, երբ մնացած քաղաքական ուժերն են իրենց մասնակցության ձեւերը հայտնում: Երբ դեռ չկա որոշակիություն, նույնիսկ իշխող ուժի մասով՝ միայնակ է հանդես գալու, թե դաշինքով, մնացածի մասին խոսելը համարում եմ ժամանակավրեպ: Տվյալ պահին կուսակցությունը որոշում ունի, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցությամբ, մեր ուժերով: Կոալիցիաներ կազմելու խնդիրը խորհրդարան անցնելուց հետո է: Երբ անցնենք խորհրդարան, այդ ժամանակ, կախված մեր ուժի ունեցած պատգամավորների քանակից, գաղափարական մոտեցումներից, նաեւ խորհրդարանական հանրապետության մոդելի ձեւից, ոչ միայն չեմ բացառում, այլ նաեւ շատ հնարավոր եմ համարում, որ ներսում կոալիցիաներ ձեւավորենք:

 – Մամուլում գրվեց, որ դուք «Հանուն Հանրապետության» կուսակցության» ղեկավար Արման Բաբաջանյանի հետ դաշինք եք կազմելու, ճի՞շտ են այս տեղեկությունները, քննարկումներ ունեցե՞լ եք:

– Քննարկումներ, իհարկե, եղել են Արման Բաբաջանյանի հետ: Բայց մենք որոշում ունենք՝ այս ընտրություններին մեր կուսակցությունը մասնակցելու է միայնակ եւ դաշինքներ չենք ձեւավորելու:

– Կուսակցության ցուցակն արդեն ձեւավորվա՞ծ է:

– Այո՛, քննարկումներ կան: …Կան մարդիկ, որոնց հետ մենք զրուցել ենք եւ առաջարկել ենք հանդես գալ մեր ցուցակով: Քանի չունենք այդ մարդկանց համաձայնությունը, բարոյական չի լինի անուններ հնչեցնելը: Առավել եւս, եթե անունները վերջնական էլ լինեն, հիմա չէի բարձրաձայնի, քանի որ քաղաքական առումով չեմ համարում, որ դրա ժամանակն է: Եթե այստեղ կա ինտրիգ, գերադասում եմ՝ այդ ինտրիգը մնա:

– ԸՕ փոփոխություններին ինչպե՞ս եք վերաբերում:

– Համամասնական համակարգը խորհրդարանի դերը եւ խորհրդարանում ներգրավված պատգամավորների որակը՝ քաղաքական առումով, բարձրացնում է: Համամասնականը նաեւ ուժեղացնում է կուսակցություններին, նրանց ազդեցությունը հանրային կյանքում: Եթե մարդն ուզում է զբաղվել քաղաքականությամբ, լինել պատգամավոր, ինքը պարտավոր է որեւէ կուսակցության անդամ դառնալ: Բացասական էլ համարում եմ այն, որ հնարավոր է՝ ընտրությունների մասնակցության քիչ տոկոս լինի: Նույնիսկ նախորդ ընտրություններին, երբ հասարակության ակտիվությունը բարձր էր, գործում էր վարկանիշային ընտրակարգը, որի արդյունքում հետաքրքրվածությունը ընտրությունների հանդեպ մեծ էր, ընտրություններին մասնակցած քաղաքացիների տոկոսն ընդամենը 48-ն էր։ Մասնակցության ցածր տոկոսը կարող է հետագայում խորհրդարանի լեգիտիմության հետ կապված խնդիր առաջացնել: Բայց, որպես քաղաքական կուսակցություն, մեզ ձեռնտու է համամասնական ընտրակարգը: Մենք ե՛ւ համամասնականի, ե՛ւ վարկանիշայինի պարագայում պատրաստ ենք ընտրություններին մասնակցել:

– Ընտրություններին ընտրողների ցածր մասնակցության վտանգը պայմանավորված է միայն համամասնական ընտրակարգի անցմա՞մբ, թե՞ այլ պատճառներ էլ կան:

– Պատերազմական իրավիճակը, հանրային հուսահատությունը, եւ այս պայմաններում վարկանիշային ընտրակարգից հրաժարումը խնդիր կարող է առաջացնել: Երբ կա վարկանիշային ընտրություն, կան մարդիկ, ովքեր քաղաքական առումով հանրությանը քիչ ծանոթ են, սակայն տեղերում ճանաչված են, ունեն գերդաստաններ, մեծ շրջապատ, ովքեր ուզում են, որ իրենց տեղացին ներկայացնի իրենց տեղամասն ԱԺ-ում: Այդ առումով լրացուցիչ զանգված է ավելանում, հետաքրքրություն առաջանում, եւ ընտրություններին մասնակցողների թիվն ավելանում է: Խնդիրներ առաջացել են պատերազմից հետո, եւ դա ակնհայտ է, բոլոր հարցումները դա են ցույց տալիս: Լրատվական դաշտն էլ, երբ փորձում է փողոցում հարցումներ իրականացնել, մեծ մասը հրաժարվում է հարցերի պատասխանել: Մենք էլ մեր այցերի ժամանակ տեսնում ենք՝ մարդիկ, երբ տեսնում են քաղաքական թիմերի, առավել եւս, երբ կան տեսախցիկներ, շրջանցում են. առաջ այդպիսի բան չի եղել:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

Կաթողիկոսն ընդունել է ԼՂ պետական այրերին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…

13 hours ago

«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին. FIP

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…

14 hours ago

Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…

14 hours ago

Վարչապետը մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…

15 hours ago

Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…

15 hours ago

«Սա հիբրիդային պատերազմ է»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…

15 hours ago