Աշխարհ
31.03.2021

Թուրքիան 4 կետով ԱՄՆ-ին է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին իր վերապահումները

Թուրքիան 4 կետով ԱՄՆ-ին է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին իր վերապահումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ  անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից,- տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:

Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:

Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:

Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում,  հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»: 

Լրահոս
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
11:57
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
11:46
ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ
11:19
Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
11:08
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
11:02
Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին
16:59
Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան
16:52
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան
Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը
16:41
Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը
Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի
16:28
Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան
16:10
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան
Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի
15:55
Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
15:34
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» պատվավոր կոչումը
15:21
Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» պատվավոր կոչումը
Վահրամ Աթանեսյան. «Մենք ադրբեջանցիների աչքում լինելու ենք անարժանապատիվ խալխ»
15:00
Վահրամ Աթանեսյան. «Մենք ադրբեջանցիների աչքում լինելու ենք անարժանապատիվ խալխ»
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
14:38
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ