Նախ ցուցարարները հոսանքազրկեցին ռեստորանը, որտեղ Պոզները նշում էր իր ծննդյան օրը: Ոստիկանները նրան տարան հյուրանոց, բայց բողոքող քաղաքացիները այնտեղ նույնպես հասան: Նրանք պահանջեցին երկրից վտարել լրագրողին և ձվերով հարվածներ հասցրին հյուրանոցի մուտքին։ Այս ամենը տեղի է ունեցել Պոզների այն հայտարարության պատճառով, որտեղ ասվում է, որ Աբխազիան երբեք չի համարվի Վրաստան։
Ըստ վրացական հեռուստաընկերության տվյալների վաղ առավոտ Պոզներն արդեն լքել է Թբիլիսին։


















