Քաղաքականություն
05.04.2021

Առաջին թիրախը Սևան քաղաքն է

Առաջին թիրախը Սևան քաղաքն է

«Հայրենիքի փրկության շարժումը» վերջապես լքեց Դեմիրճյան փողոցում «փորված դիրքերը» և հայտարարեց պայքարի նոր ձևաչափի մեկնարկի մասին։ Ես հակված եմ կարծելու, որ շարժման սթափ առաջնորդներն, այնուամենայնիվ, կարողացան համոզել դաշինքի ավելի «արմատական» և «նվիրյալ» առաջամարտիկներին վայր դնել համառությունը և ավելի ռեալ գնահատել ստեղծված իրավիճակը, քանզի այլևս հստակ իրողություն է, որ Դեմիրճյանում նախաճաշելով և ընթրելով գործին օգուտ չես բերի, ավելին՝ կարող ես անգամ վնասել։ Դիցուք՝ երթևեկելու անհարմարություններից վաղուց հոգնած ու զզված քաղաքացիները ոչ միայն կարող են հայհոյախառն լուտանքներ տեղալ Դեմիրճյանը օկուպացրած «հայրենասերների» հասցեին, այլ նաև դիմել գործուն քայլերի՝ արտահերթին չքվեարկել շարժման անդամ կուսակցություններից և ոչ մեկի օգտին։

Այնպես որ արժանապատիվները և փրկիչները փոխում են ստրատեգիան և այսուհետ կթիրախավորվեն մարզերը։ Ենթադրում եմ, որ հանդիպումները շրջայցերի պես մի բան են. չհայտարարված ընտրական քարոզարշավի շրջանակներում ուժերը կհանդիպեն մարզաբնակ քաղաքացիների հետ, կփորձեն շոշափել հանրային տրամադրությունները։ Կասկածներ կան,  որ 17+-ում համատեղված ուժերը համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է լինել միայն սահմանադրական ճանապարհով և, ամեն դեպքում, հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը վերջնական է։ Իսկ եթե վերջնական է և անփոփոխ, ապա վրանում նստած հանգիստ թեյելն ու սրճելը պետք է գոնե ժամանակավորապես մոռանալ և լծվել իրական աշխատանքի։

Հնարավոր է, որ ռազմավարության նոր ուղիների որոնումը պայմանավորված է նաև քաղաքացիների շրջանում անցկացված վերջին հարցումներով. տվյալները հիրավի խոսում են այն մասին, որ իշխող ուժը դեռևս առաջատար է և ամենակարևորը՝ մարզերի բնակիչները շարունակում են սատարել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ սա նշանակում է, որ հեռավոր մարզերում լավ չեն ընկալում, թե հանուն ինչի են պայքարում Դեմիրճյանում անձնուրաց կռիվ տվող հայրենիքի փրկության մարտիկները։ Ուստի պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին կտեղափոխվեն Հայաստանի տարբեր բնակավայրեր, և առաջին թիրախը կլինի Սևան քաղաքը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր
12:38
Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր
Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ
12:23
Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
11:57
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
11:46
ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ
11:19
Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
11:08
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
11:02
Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին
16:59
Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին