Կրթություն

Վահրամ Դումանյան. «Ձեր նվաճումներն առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների շուրջ 110 աշակերտներ:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին, կարևորել դպրոցականների գաղափարների կյանքի կոչումն ու գիտական հետազոտությունների ցուցադրությունը:

«Գիտությունը մի աշխարհ է, որը կարելի է համեմատել միայն տիեզերքի հետ, և այն բավականությունը, որ կարելի է ստանալ՝ զբաղվելով գիտությամբ, համեմատականներ չունի: Գրանցված յուրաքանչյուր արդյունք բառերով չփոխանցվող գերագույն նվաճման զգացողություն է: Հավատում եմ, որ դուք այդ զգացողությունը կունենաք ապագայում, և ձեր նվաճումները մարդկության համար մեծագույն կարևորություն ունեցող ուղղություններով կլինեն ու առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի մասնակիցների թիվը կաճի:

Մասնագիտական հանձնաժողովը եզրափակիչ փուլում գնահատել է աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը «Ֆիզիկա և մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» անվանակարգերում, ինչպես նաև առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ սույն թվականի մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն է ստացել ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցել Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Մի շարք մասնակիցներ էլ արժանացել են պատվոգրերի Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական ասոցիացիաների և միջազգային ասոցիացիաների կողմից (մրցանակակիրների ցանկը կցվում է): Ըստ հանձնաժողովի անդամների՝ բոլոր նախագծերն էլ յուրօրինակ էին ու հաջողված, և ընտրությունը բարդ էր:

Փառատոնի եզրափակիչ փուլի շրջանակում տեղի են ունեցել դասախոսություններ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) և «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան) թեմաներով: Գիտնականները դրական են գնահատել փառատոնի թե՛ գաղափարը, թե՛ ընթացքը և հույս հայտնել, որ հաջորդ տարիներին փառատոնը կընդլայնի իր սահմանները:

«Վստահ եմ՝ գիտությունն ավելի շատ աշակերտների է հետաքրքրում, հույս ունեմ՝ հաջորդիվ փառատոնը կանցկացվի մի քանի օր և մարզերում»,- ասել է Հովակիմ Զաքարյանը:

Փառատոնի ընթացքում «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերն ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները ցուցադրել են տարաբնույթ գիտափորձեր՝ աշակերտներին ներկայացնելով մանրամասները:

Փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: Ինչպես փառատոնի կազմակերպիչներն են նշել, ամբողջ միջոցառումը կազմակերպվել է կարճ ժամանակում, և որպես առաջին փորձ՝ կարելի է հաջողված համարել:

Թիվ 1

Recent Posts

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

9 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

29 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

58 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

1 hour ago

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…

2 hours ago