Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպիսով բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կարճելով նաեւ այդ մասով գործի վարույթը:
Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ:














