

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և պատրաստ է օգնություն ցուցաբերել երկրներին հակամարտության կարգավորման հարցում, եթե Երևանը և Բաքուն հետաքրքրված են դրանով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված վեբինարի ընթացքում։
«Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթող։ Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, հնարավոր է, հաղթել էր առաջին պատերազմում՝ քառորդ դար առաջ»,- շեշտել է Քենթը։
Պաշտոնյան ընդգծել է, որ երկրներին պետք է թույլ տրվի հասնել վերջնական համաձայնության կարգավիճակի շուրջ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը համատեղ ղեկավարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Քենթի կարծիքով՝ այս մեխանիզմը որոշ մարտահրավերների է բախվում։
«Կա արդյո՞ք իսկական հետաքրքրություն, որ մենք շարունակենք»,- հռետորական հարց է հնչեցրել Ջորջ Քենթը՝ հավելելով, որ «Մինսկի խումբը կմնա առանցքային այնքանով, որքանով երկու երկրներն իրենք պատրաստ կլինեն լիազորել համաձայնության ձեռքբերման մեխանիզմը»։
«Այնքանով, որքանով Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորման և Մինսկի խմբի համանախագահների գործընթացի լիազորությունները օգտագործելու հարցում, Միացյալ Նահանգները մնում է պատրաստ և հավատարիմ երկու երկրներին օգնելու ճանապարհ գտնելուն»,- եզրափակել է Քենթը։
Քրիստինե Հովսեփյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…