Արցախ
08.04.2021

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահի հետ

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահի հետ

Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների շրջանակում առավելագույնը կանի Արցախում բնականոն կենսագործունեությունը վերականգնելու համար։ Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։

Նախարարի՝ Արցախի Հանրապետություն այցի օրակարգի կարևորագույն կետերից էր Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի բացթողումը։ Նախարար Պետրոսյանը և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ջրամբար են բաց թողել ձկան առաջին խմբաքանակը։ Ծիածանափայլ Իշխանը բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և՛ միկրոպլանկտոնի առկայության և՛ ջրի ջերմաստիճանի տեսանկյունից այս պահին լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու։

Այս ամենն արվում է երկրում կենսագործունեության լիարժեք վերականգնման նպատակով և ի բարօրություն Արցախի ժողովրդի։ 1-2 տարի անց արդեն կունենանք ձկնատեսակի բավականին ներկայանալի պոպուլյացիա,որը կարող է կերակրել Արցախի մեր հայրենակիցներին։

Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։

«Արցախանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կարողությունների և տեխնիկական հզորությունների շրջանակներում վերապատրաստման հնարավորություն կընձեռվի։ Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։ Այս ուղղությամբ ևս անելիքը շատ է․ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հզորությունները կօգտագործվեն մոնիթորինգի աշխատանքներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին և Արցախի գործընկերներին` հագեցած օրակարգով այցի և բովանդակային քննարկումների համար: Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ առկա է բավարար կամք և քաղաքական վճռականություն Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված նախանշած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու համար։

Լրահոս
Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին
17:30
Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին
Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման
16:21
Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման
Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան
15:31
Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան
Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան
15:27
Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի
13:47
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի
Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան
12:09
Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան
Ռոբոտ-սարդը ծառեր է տնկում այրված հողերի վրա
12:03
Ռոբոտ-սարդը ծառեր է տնկում այրված հողերի վրա
Գերմանիայի կանցլերը Բեռլինում կընդունի Փաշինյանին
16:56
Գերմանիայի կանցլերը Բեռլինում կընդունի Փաշինյանին
Հայաստանի դիրքն` աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում
16:48
Հայաստանի դիրքն` աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում
Փաշինյանը և Քոքերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
16:18
Փաշինյանը և Քոքերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է անհիմն մեղադրանքներով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը
15:59
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է անհիմն մեղադրանքներով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
15:36
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Այս ակցիան ամոթի նշան է ուղղված ԵՄ-ին. Ռուբեն Մելիքյան
15:20
Այս ակցիան ամոթի նշան է ուղղված ԵՄ-ին. Ռուբեն Մելիքյան
Սևանի թերակղզում հողամասի պայմանագիրը լուծարելու միջնորդություն է ներկայացվել
15:03
Սևանի թերակղզում հողամասի պայմանագիրը լուծարելու միջնորդություն է ներկայացվել
ԱՄՆ-ի մասնակցությունը՝ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների կառուցմանը պարտադիր է
14:45
ԱՄՆ-ի մասնակցությունը՝ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների կառուցմանը պարտադիր է