«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով գերիների հարցին, հետևյալ հնարավոր լուծումն է տեսնում՝ քանի դեռ Ադրբեջանը չի կատարում համաձայնագրի 8-րդ կետը, Հայաստանը պետք է հրաժարվի 9-րդ և մնացած կետերի կատարումից՝ այսինքն՝ կոմունիկացիան չպետք է ապաշրջափակվի:
«Սյունիքով-Նախիջևանով Ադրբեջանին կապ ապահովելու ցանկացած գործընթաց իմպերատիվ կերպով պետք է դադարեցվի մինչև վերջին ռազմագերին և գերեվարված քաղաքացիական անձը չվերադառնա Հայաստան կամ Արցախ, որովհետև գերիների թվում կան նաև քաղաքացիական անձինք, մեր տեղեկություններով` նրանց թվում է նաև երեք կին: Պետք է դադարեցնել որևէ քննարկում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված և որպես նախապայման դնել ռազմագերիների հարցը, որը համաձայնագրի 8-րդ կետով ամրագրված է: Ցավոք, դա չի արվում»,-ասել է Զոհրաբյանը։














