

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում տեղեկացրեց, որ իրենք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու են իրենց կուսակցությամբ եւ ոչ մեկի չեն քննադատելու, այլ ներկայացնելու են իրենց ծրագրերը։ «Անձամբ ես ներկայացնելու եմ արեւմտյան արժեքները, մեր երկրի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան, տնտեսական ներդրումների ակնկալիքը»,- ասաց Սարգսյանը։
Արեւմտամետ ուժ լինելու մասին հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Ես հակառուսական չեմ, ԱՄՆ կամ Եվրոպայի պաշտպանը չեմ այս երկրում, բայց ես տեսնում եմ, որ այս պատերազմում մենք պարտվեցինք տեխնոլոգիաներից հետ մնալով։ Ռուսական զենքն իր տեխնոլոգիական ունակություններով զիջեց արեւմտյան ՆԱՏՕ-ական զենքին, Թուրքիան ամբողջ աշխարհով մեկ զենք գնեց, իր զինվորականներին ուսուցանեց էդ ճամբարներում եւ 26 տարի հետո, իրեն զսպելով, ներսում կուտակելով, կարողացավ հետ գալ եւ էս պատերազմով խնդիր լուծել։ Այդ հնարավորությունն ունենք նաեւ մենք․որ մենք իրավունք ունենք ինքնապաշտպանվելու եւ կան տեխնոլոգիաներ, որոնք կարող են ապահովել մեր ժողովրդի առաջնային անվտանգությունը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…