Քաղաքականություն
15.04.2021

Ինչո՞ւ է վստահ Օնիկ Գասպարյանը, որ անվտանգության խորհրդի արձանագրությունները կարող են կեղծվել

Ինչո՞ւ է վստահ Օնիկ Գասպարյանը, որ անվտանգության խորհրդի արձանագրությունները կարող են կեղծվել

Պատերազմի մասին շատ է խոսվել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ առիթը բաց չթողեց և անդրադարձավ արդեն 5 ամիս ամենատարբեր ուժերի կողմից շահարկվող և չարչրկված՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարությանը։

Եվ դարակազմիկ հայտարարությունից ոչ մի տառ բաց չթողնելու համար, մեջբերենք ամենակարևոր հատվածը. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

 ԱԺ ամբիոնից այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հարկ համարեց արձանագրել․

«Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Բանակը, ԶՈւ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ Ընդգծում եմ՝ ԳՇ պետը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»։

Նկատենք՝ այս մասին արդեն խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նույնպես շեշտելով, որ վերը նկարագրված տխրահռչակ անվտանգության խորհրդի արձանագրությունները կան և հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանք կարող են հանրայնացվել։ ԱԽ քարտուղարի լույս սփռող միջամտությանը Օնիկ Գասպարյանը միգուցե մեծ նշանակություն չտվեց այն ժամանակ և արժանի չհամարեց պատասխանել, բայց այսօր շտապել է հակադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում կրկին հաստատել է նոյեմբերի 17-ին իր կողմից կատարված հայտարարությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարը խեղաթյուրում են իրականությունը, իսկ «ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով»։

Ի՞նչ է ստացվում՝ Օնիկ Գասպարյանը պնդում է, որ իր նոյեմբերի 17-ի հայտարարությունն արտացոլում է իրականությունը, իսկ արձանագրությունները կարո՞ղ են կեղծվել։ Այսինքն՝ չի բացառում, որ կարող են հրապարակվել արձանագրություններ, որոնք կապացուցեն վարչապետի և ԱԽ քարտուղարի խոսքերի ճշմարտացիությունը, ուստի կանխավ գուժում է, որ դրանք լինելու են կեղծվա՞ծ։ Իսկ եթե արձանագրությունները, այնուամենայնիվ, կեղծված չեն, ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում հայտարարության հրապարակումը՝ ամբողջ գեներալիտետը և ԳՇ պետն ուղղակիորեն պատասխանատվությո՞ւն չեն կրում պարտության համար։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր
12:38
Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր
Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ
12:23
Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
11:57
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
11:46
ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ
11:19
Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ