Քաղաքականություն

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է առաջնորդության դպրոցի մասնակիցներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին: Առաջնորդության դպրոցի 19 մասնակիցներին կոմիտեի ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները՝ շեշտադրելով հարկերի ինքնակամ վճարման խթանումը։ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև պարբերաբար կատարելագործվող ՊԵԿ ռազմավարական ծրագրին:

Կոմիտեի նախագահն առանձնահատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակում էլեկտրոնային հարթակների ինտեգրման և սերվերային միջավայրի ներդրման աշխատանքներ են կատարվում։

Կոմիտեի աշխատանքն ամփոփող տեսանյութի դիտումից հետո ՊԵԿ նախագահը պատասխանել է առաջնորդության դպրոցի մասնակիցների հարցերին։ Երիտասարդները ծանոթանացել են կոմիտեում ներդրված տվյալների շտեմարաններին ու ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգին։ Նրանց տպավորել են էլեկտրոնային ծառայությունները և բիզնես ոլորտին բնորոշ նախագծերի կառավարման մոդելի հաջող կիրառումը պետական մարմնում։

Պետական եկամուտների կոմիտե այցի ժամանակ անկաշկանդ մթնոլորտում ավագ և երիտասարդ գործընկերները համագործակցության առաջիկա ծրագրեր են գծել։ Կոմիտեից խոստացել են անհրաժեշտության դեպքում նաև աշխատակիցներ գործուղել Արցախի գործընկեր պետական կառույցներ՝ կոմիտեի փորձը տեղայնացնելիս մասնագիտական խորհուրդներով գործնականում աջակցելու համար։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

13 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

14 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

15 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

17 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

19 hours ago