Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու նախարարությունների փոխնախարարներ ազատվել են պաշտոնից։ Համապատասխան որոշումներում ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Իսախանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։














