Քաղաքականություն

Տիկնայք և պարոնայք, ձեր անմնացորդ նվիրումը կգնահատեն արքունիքում

«Մենք սպասարկում ենք բացառապես ՀՀ օրակարգը և անկյունաքարային է ՀՀ շահը։ Հայաստանի Հանրապետության շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներից բարձրաձայնվի ՀՀ գերիների հարցը։ Այն ժամանակ, երբ այս առումով կար լռություն, նույն ուժերը, որոնք այսօր քննադատում են, թե իբր դիվանագիտական սխալ է , ասում էին՝ այլ հարթակներում չի խոսվում, պետք է բոլոր հնարավոր հարթակներում գնալ և թմբկահարել գերիների հարցը։ Հիմա բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վայ, թմբկահարվեց բոլոր հնարավոր հարթակներում գերիների հարցը։ ՀՀ շահերից բխում է, որ բոլոր հարթակներում այս հարցը բարձրաձայնվի և Ադրբեջանի վրա լինեն այդ առումով ճնշումներ լինեն, որպեսզի մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին և եղբայրներին վերադարձնել տուն»։

Սա իշխող ուժի պատասխանն է նախօրեից շահարկվող այն թեզերին, որ հայ գերիների հարցի քննարկումը ԵԽԽՎ-ում բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի։ Հոգիները սատանային հանձնած պատեհապաշտները միաբերան զառանցում են, որ ԵԽԽՎ-ում ռազմագերիների հարցի բարձրաձայնումը կարող է միայն վնասել գերիներն և նրանց հարազատներին։ Սակայն նման մեկնաբանությունները շղարշ են՝ քողարկելու համար աղմուկի իրական պատճառները։ Իրականում մեր գերեվարված հայրենակիցների անվտանգության համար անհանգստացողները մտահոգության ծխածածկույթի տակ փորձում են թաքցնել իրենց ծախու էությունը։

Այլոց ազգային շահերը սպասարկող «արժանապատիվները» դեռ ուշ երեկոյից լծվել են թանկով վաճառվելու իրենց սիրելի փեշակին. աննախադեպ վայնասուն են բարձրացրել վիրտուալ տիրույթում՝ ժամանակավորապես ստանձնելով Կրեմլի խոսնակի աշխատանքային գործառույթները։ Չգիտեմ՝ արդյո՞ք կգնահատվեն նրանց անմնացորդ նվիրումն ու ջանքերն արքունիքում, բայց հայությունը ևս մեկ անգամ գնահատեց ժողովրդական իմաստուն խոսքը՝ կարմիր կովը կաշին չի փոխում։

Իսկ քաղաքական առևտուրներում հմտացած ոմն տիկին, որ ջանում է ամենախելացիի տիտղոսին հավակնել, չի խորշել և հերթական անգամ «գտել է» միջոց՝ արդարացնելու ռուս պատգամավորների՝ ռազմագերիների խնդրի քննարկմանը դեմ լինելու դրդապատճառները՝ նշելով, որ գերիների և Նավալնու հարցերի քվեարկությունը միասին է լինելու։ Նման հայտարարությունը ոչ մի աղերս չունի իրականության հետ, քանզի հայ ռազմագերիների հարցը առանձին քվեարկության է ներկայացվել՝ հենց Ադրբեջանի պատվիրակի առաջարկով։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

5 minutes ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

17 minutes ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

32 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

50 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

1 hour ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago