Քաղաքականություն

Անդրադարձ ժամկետային զինծառայության համակարգում ակնկալվող փոփոխություններին

Ապրիլի 20-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներում ժամկետային զինծառայության համակարգում ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Արման Եղոյան. Ես ընդհանրապես խնդրում եմ որեւէ գաղափար, երբ այն բարձրաձայնվում է, չներկայացնել որպես հասատատված ծրագիր: Տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել. աշխարհում կան տարբեր բանակներ` ծառայության տարբեր տեւողությամբ, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ինտերվալներով: Դա մի գաղափար է, որի թե՛ դետալները կարող են փոխվել, թե՛ ընդհանուր բովանդակությունը:

Արուսյակ Ջուլհակյան. Ընտրություններին ընդառաջ մեր քաղաքական ուժը, հուսամ` նաեւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, հանդես են գալու նախընտրական ծրագրերով: Դրանցում բնականաբար նաեւ անդրադարձ է արվելու անվտանգային, բանակաշինության եւ այլ հարցերին: Երբ կհրապարակվի այդ ծրագիրը, դրա հետ կապված հարցերը կխնդրեմ այդ ժամանակ ուղղել:

Թիվ 1

Recent Posts

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

10 minutes ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

25 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

43 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

54 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

2 hours ago